ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ՀԱՊԿ-ը «գալոչկայի» համա՞ր է ժամանել Երևան. «Հրապարակ»
09:00, 17.09.2022 | mamul.am
7554 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խմբի՝ Հայաստան ժամանալուն պես, նախօրեի երեկոյան Նիկոլ Փաշինյանը շտապ հավաք է նախաձեռնել ՔՊ-ական պատգամավորների հետ։ Նա այցելել է խորհրդարան և ՔՊ խմբակցության հետ քննարկել իրավիճակն ու իրենց անելիքները։ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ մոտավորապես ասվել է, որ ՀԱՊԿ օպերատիվ խումբն ընդամենը «գալոչկայի» համար է ժամանել Երևան, և չէին գա, եթե Արևմուտքը հստակ դիրքորոշում չցուցաբերեր ու հայտարարություններ չաներ՝ ի պաշտպանություն Հայաստանի։

Ուստի պետք է մոբիլիզացնել բոլոր լծակներն ու սեղմել օղակը ՌԴ-ի շուրջ, հակառուսական հայտարարություններ անել՝ եթե ոչ անձամբ իրենք, ապա տարբեր խմբերի ու անհատների գեներացնել, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ բան պարտադրել դաշնակցին ու դաշնակից կառույցներին։ Նշենք, որ օպերատիվ շտաբը գլխավորում է գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, խումբը պետք է փաստահավաք աշխատանքներ իրականացնի և ՀԱՊԿ-ին հաշվետվություն ներկայացնի ստեղծված իրադրության վերաբերյալ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր