ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Երևան է ժամանել՝ մասնակցելու ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովին, որի նպատակն է զարգացնել երկու երկրների համագործակցությունը. «Սա իններորդ ֆորումն է, այն ընթանում է մեր երկրների համար դժվարին պահին։ Խնդիրը Ռուսաստանի և Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրների գործնական լուծումն է։ Սրանք ոչ թե գեղեցիկ խոսքեր են, ոչ թե տեսություն և խոստումներ, այլ իրական աշխատանք՝ ի շահ մեր երկրների ժողովրդի»», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Օվերչուկը։ |