Զասի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան
20:06, 20.09.2022 | mamul.am
5877 | 0
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-ն՝ վկայակոչելով ՀԱՊԿ քարտուղարությանը։
Զասը և նրա գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինեն սեպտեմբերի 20-25-ը։ ՀԱՊԿ առաքելությունը կուսումնասիրի իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, առաջարկներ կներկայացնի՝ առկա լարվածությունը թուլացնելու համար, նշել են ՀԱՊԿ քարտուղարությունից։
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: