Այս պահին իրավիճակը խիստ լարված է նաև Բագրատաշենի հատվածում: Ակցիայի մասնակիցները չեն ենթարկվում ոստիկանության՝ ճանապարհը բացելու կոչերին։ Նրանց բերման են ենթարկում, տեղում են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը և այլոք։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը ոստիկանների հետ բախման հետևանքով վատացավ, նա ուշաթափվեց, ոմանք մարմնական վնասվածքներ ստացան։ |