ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 27-ին Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի. այն նախատեսված է Նյու Յորքի ժամանակով օրվա երկրորդ կեսին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նիստն ԱՄՆ-ն ու Ալբանիան են նախաձեռնել՝ կապված Դոնբասում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացվող հանրաքվեների հետ, որոնք մեկնարկել են սեպտեմբերի 23-ին և տևելու են հինգ օր: |