ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
30-ամյա տղամարդը ամբարձիչը մոտեցրել է մալուխներին, հոսանքահարվել ու մահացել
22:30, 26.09.2022 | mamul.am
3850 | 1

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Արեգ Գրիգորյանն էր: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, նաև որ նույն օրը՝ ժամը 16:10–ի սահաններում Ա. Գրիգորյանը Մարտունի քաղաքի Կոմիտաս և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում «Սուսմետ» ՍՊԸ-ին պատկանող КамАЗ մակնիշի ավտոմեքենային ամրացված վերամբարձ կռունկով շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ ամբարձիչը մոտեցրել է մոտ 10 հազար վոլտ բարձր լարման էլեկտրական հոսանքի մալուխներին, ինչի հետևանքով էլեկտրահարվել և տեղում մահացել է: Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր