ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+4 °C, +4 °C ... +9 °C Վաղը`+7 °C
«Այնպիսի կախվածություն է ստեղծվել, որ Ադրբեջանը, երբ ուզի՝ կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար». Ռ. Քոչարյան
11:42, 28.09.2022 | mamul.am
2227 | 1

«Ղարաբաղի իշխանության կախվածությունը Բաքվից այս ընթացքում միայն մեծացել է: Այն փաստը, որ նոր ճանապարհի հետ չի կառուցվել գազամուղ, էլեկտրական սյուները չեն տեղափոխվել, և կապի մալուխը մնացել է նույն՝ հին ճանապարհի վրա, այնպիսի մի կախվածություն է ստեղծում, որ Ադրբեջանը ցանկացած ժամին՝ երբ ուզի, կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար: Եվ Ղարաբաղի իշխանության համար սա ևս լինելու է մի բացատրություն, թե ինչու է պետք համագործակցել Ադրբեջանի հետ»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր