ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+2 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+5 °C
«Ուշադրություն չեմ դարձնում գայլերի ոռնոցներին». Սամվել Բաբայանը` Նիկոլի «մարդը» լինելու մասին
17:42, 29.09.2022 | mamul.am
4283 | 1

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը գրել է.

  • «Իմ այցը պայմանավորված է Արցախի և Հայաստանի շուրջ առկա վտանգների շուրջ կոնկրետ խնդրի լուծման մեխանիզմներ ներկայացնելուն և հասարակության հարցերին անկեղծ պատասխանելուն։
  • Հասարակության հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնել եմ դեռևս երկու շաբաթ առաջ, երբ Ստեփանակերտի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ի թիվս այլ անձանց բարձրաձայնվել է նաև իմ անունը։
  • Ինչ վերաբերում է նրան, որ ինձ կապում են Նիկոլի մարդը լինելու հետ, ապա պետք է հիասթափեցնեմ և տեղեկացնեմ հասարակությանը, որ Նիկոլի մարդիկ նստած են Արցախում և զբաղեցնում են պաշտոններ:
  • Ուշադրություն չեմ դարձնում առհասարակ գայլերի ոռնոցներին և նման խոսակցություններ տարածող պատվիրատուներին, որովհետև այդ պատվիրատուները վաղուց այլևս քաղաքական դիակներ են: Այնպես որ խորհուրդ եմ տալիս ջուր խմել և խորը շունչ քաշել»:
Աղբյուրը` Սամվել Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր