ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.92, EUR 414.65, RUB 6.52, GBP 478.43
+11 °C, +4 °C ... +11 °C Վաղը`+10 °C
Իտալիան ևս իր քաղաքացիներին խնդրել է լքել Ռուսաստանը
21:06, 29.09.2022 | mamul.am
3935 | 0

Մոսկվայում Իտալիայի դեսպանատունը խորհուրդ է տվել իր երկրի քաղաքացիներին լքել Ռուսաստանը։ Այս մասին ասվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության կայքում։

«Հաշվի առնելով միջազգային համատեքստի վերջին զարգացումը և Ռուսաստանից դուրս օդային և ավտոմոբիլային կապի հետ կապված աճող դժվարությունները՝ Ռուսաստանի հայրենակիցներին խորհուրդ է տրվում գնահատել մնալու անհրաժեշտությունը, իսկ եթե ոչ՝ լքել երկիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանում գտնվող իտալացիներին նաև կոչ է արվել հնարավորինս շուտ պլանավորել իրենց ուղևորությունները արտասահման, քանի որ ԵՄ օդային տարածքը փակ է Ռուսաստանից թռիչքների համար և տոմսերի գների կտրուկ աճ կա:

Ավելի վաղ նման հանձնարարականներ իրենց քաղաքացիներին տվել էին Լատվիան, ԱՄՆ-ը, Ռումինիա-ն, Բուլղարիան, Լեհաստանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր