ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.05, EUR 411.29, RUB 6.53, GBP 478.17
+12 °C, +4 °C ... +12 °C Վաղը`+11 °C
«Մեր երկիրը դեպի պատերազմ և պարտության տարած մարդը կրկին խոսել է, կրկին հոխորտացել»․ Գեղամ Նազարյան
18:06, 01.10.2022 | mamul.am
2921 | 4

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը․ «Երեկվա լրահոսի վերնագրերից հասկացա, որ մեր երկիրը դեպի պատերազմ և պարտության տարած մարդը կրկին խոսել է, կրկին հոխորտացել և ասել. «Մեղավորը ես չեմ, մեղավորը ՀԱՊԿ-ն է և նախկին իշխանությունները, որոնք ստորագրել են Մադրիդյան սկզբունքները: Ի՞նչ Արցախ, ի՞նչ Արցախի հարց, ես ի՞նչ կապ ունեմ այդ հարցի հետ, թող արցախցիները լուծեն իրենց հարցը: Ի՞նչ զենք, Հնդկաստանի՞ց, ուֆ աման է, եսի՜մ: Կարևորը խաղաղության համաձայնագիրն է, որի տեքստը կքննարկի Արարատ Միրզոյանը: Ուշադիր լսեցի՞ք: Կքննարկի Արարատ Միրզոյանը: Հետո բոլոր դժգոհությունները կհասցեագրեք նրան: Ես այդ տեքստի հետ կապ չունեմ: Ես միայն խաղաղություն եմ ուզում: Մեր սահմաններն էլ կորոշվի այդ համաձայնագրով: հա ի՞նչ, դուք եք որոշելո՞ւ, թե թուրքը որտեղ կանգնի: Բանակում էլ ամեն ինչ կա՝ քլունգ, բահ, ելակ, ամեն ինչ, միայն թե զենք չեն թողնում գնենք, բայց ես չասացի, թե ռուսները դրա հետ կապ ունեն, ես դրանց անունը չեմ տվել: Գերիներն էլ ավելի լավ է չլինեին, թե չէ, էլ չգիտեմ ինչ ասեմ այդ թեմայով: Աշոտիկի անունն էլ տալ չի լինում: Այսուհանդերձ, էս նեղ օրերին գնալու եմ Պրահա ու գուցե Էրդողանին հանդիպեմ: Ոչինչ, որ նա 44-օրյա պատերազմի գլխավոր ճարտարապետն է, ոչինչ, որ Շուշիի հռչակագրի հեղինակն է, ոչինչ, որ միջանցքի գաղափարի կրողն է: Շատ եմ ուզում հանդիպել: Ես էլ հո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեմ, որ շփման խնդիր ունենամ: Ալիևի հետ հանդիպում եմ, Էրդողանի հետ էլ կհանդիպեմ: Քանի հիշում եմ ասեմ՝ որևէ երկիր պատրաստ չէ ճանաճել Արցախի միացումը Հայաստանին կամ Արցախի անկախությունը: Միայն թե չասեք, բա էսքան տարի ինչի շուրջ էին բանակցում, եթե պատրաստ չէին: Չհարցնեք, հունից մի հանեք, թե չէ էլի ստիպված կասեմ՝ ծեփելու եմ պատերին, փռելու եմ ասֆալտին: Հրաժարական էլ մինչև հիմա չեմ տվել, քանի որ լավ չեք բացատրում, որ դա անհրաժեշտ է: Ի՞նչ զոհերի անուն: Լավ էլի: Չէ՜, գաղտնիք չէ, պարզապես անունները չենք հրապարակում»:

Աղբյուրը` Գեղամ Նազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր