«Կանայք հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի ղեկավար Սյուզաննա Սիմոնյանի գրառումը. «Քաղաքագետ ընկերներիցս մեկն ինձ երկու օր առաջ համոզում էր, թե ՀԱՊԿ չկա այլևս, և կասեցում պահանջելու կարիք չկա, մինչդեռ Լավրովը հայտարարում է, թե հիմա իրենք դիտարկում են ՀԱՊԿ-ի դիտորդներին Հայաստան ուղարկելու հարցը։ Դե բնականաբար, ֆրանսացիների հետ մրցակցել են ցանկանում։ ՀԱՊԿ չկա՞
Իսկ լարախաղացը շարունակում է շուլլերի դերը կատարել։
Սերժ Թանկյանը Լավրովին պատասխանում է ոչ, մենք ՀԱՊԿ դիտորդ չենք ուզում, մենք ՄԱԿ-ի խաղաղապահներ ենք ուզում։ Հետաքրքիր է, ինչ է Սերժը ուզելու, երբ իմանա, որ Ալենը որոշել է ՀԱՊԿ-ին աշխատել սովորեցնել։
Սերժ, ատամներով էիր պաշտպանում, հիմա նախկին քարոզներիդ հետևանքների պատասխանատվությունը քեզ վրա էլ է ընկնելու։ Իմացիր»։