ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+4 °C, 0 °C ... +4 °C Վաղը`+5 °C
«Արդարադատության նախարարությունն արձագանքել է». Ժաննա Ալեքսանյան
14:18, 01.10.2022 | mamul.am
2608 | 0

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդարադատության նախարարությունն արձագանքել է մեր գրառմանը՝ 25 օր հացադուլի մեջ գտնվող, առողջական բարդ իրավիճակում հայտնված դատապարտյալի խնդրին։ Չնայած ուշ ժամին, դատապրտյալ Հայկ Վարդանյանին տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց, որտեղ նա բուժզննում է անցել։ Ամենայն հավանականությամբ երկուշաբթի օրը դատապարտյալին կտեղափոխեն նույն հիվանդանոց՝ բուժման նպատակով։ Նշենք, որ դատապարտյալն ունի առողջական լուրջ խնդիրներ և հացադուլի պահանջը հենց բուժում ստանալն էր։ Շնորհակալություն ենք հայտնում ԱՆ փոխնախարար Արփի Սարգսյանին՝ ուշադրության և արագ աւձագանքման համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր