ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ զրույցում վստահեցրել է, որ Վաշինգթոնը կշարունակի աջակցել Կիևի՝ իր տարածքները պաշտպանելու ջանքերին, այս մասին Բլինքենը հայտնել է Twitter-ում։ «Ես վերահաստատեցի մեր հավատարմությունը Կիևին և շեշտեցի, որ Միացյալ Նահանգները կշարունակի ռազմական և դիվանագիտական աջակցությունն Ուկրաինային, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց հայրենիքը»,- նշել է նա: |