Կիպրոսի ԱԳ նախարարության հայտարարությունը.
«Արտաքին գործերի նախարարությունն իր սարսափն է հայտնում ադրբեջանական ուժերի կողմից անզեն հայ գերիների և պատանդների մահապատիժների կապակցությամբ։
Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին, ինչպես նաև կատարել մահապատիժների մանրակրկիտ հետաքննություն և մեղավորներին պատասխանատվության ենթարկել»։