«Մինսկի խմբի համանախագահ երկրներն ամբողջ գործընթացը կառուցել էին Հայաստանի «կարմիր գծերի» վրա՝ բանակցային տրամաբանության կարևորագույն սյուժեն Արցախի ժողովրդի ինքնիշխանության ճանաչումն էր. նախատեսված էր Արցախի միջանկյալ կարգավիճակ: Այժմ Նիկոլը Արցախը թողնում է կա՛մ բախտի քմահաճույքին, կա՛մ Ռուսաստանի քմահաճույքին, կա՛մ Ադրբեջանի վայրագությանը»,- 168․am-ին տված հարցազրույցի ընթացքում խոսելով բանակցային գործընթացիի մասին, կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Աշոտյանն ասել է. «2009-ի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տարանջատվում էր Արցախից, երկու պրոցեսներն էլ միջազգային աջակցություն և ձևաչափ ունեին: Այսօր այդ պրոցեսն արցախյան պատերազմում մեր պարտության հետևանքներով գործընթաց է. թուրք պաշտոնյաներն ասում են՝ հարցերը ճշտվում են Բաքվի հետ»: Առավել մանրամասն՝ տեսանյութում։ |