ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.15, EUR 415.38, RUB 6.32, GBP 481.02
0 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+7 °C
Ջերմուկը հրավիրում է՝ վայելելու աշունն ու նպաստելու քաղաքի վերածնունդին
20:00, 05.10.2022 | mamul.am
4153 | 0

«Վիզիթ Ջերմուկ» ֆեյսբուքյան էջը գրել է. «Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները
Հզոր բանակ, պաշտպանված սահմաններ և բարեկեցիկ կյանք ունենալու համար անհրաժեշտ է աշխատել և զարգացնել տնտեսությունը, կապել մարդկանց հողին։
Մեր բանակին ուժեղ թիկունք է պետք։
Գրեթե 20-օրյա դադարից հետո Ջերմուկում հյուրանոցային բիզնես իրականացնող ընկերությունները վերսկսում են իրենց աշխատանքները։
Մենք վերադառնում ենք նորմալ կյանքի հուն և սպասում մեր քաղաքի բոլոր բարեկամներին:
Թե երկրի տնտեսության, թե հենց Ջերմուկի զարգացման համար անհրաժեշտ է, որ մենք մեր գումարները ծախսենք երկրի ներսում։ Ուստի, բոլորին հրավիրում ենք վայելելու աշնանային Ջերմուկն ու նպաստելու քաղաքի վերածնունդին։
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հյուրանոցների պաշտոնական էջերում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր