ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մեկդ սրանց հուշեք, որ բանակցային սեղանի շուրջ նստելուց առաջ կարդան Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի թեզերը». Ա. Թովմասյան
12:48, 07.10.2022 | mamul.am
6075 | 3

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Մեկդ սրանց հուշեք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բանակցային սեղանի շուրջ նստելուց և խաղաղության պայմանագրի կետերը նայելուց առաջ կարդան Ռուբեն Սաֆրաստյանի «Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ» գիրքը և դրանց պատմությունը, և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի թեզերը:
Մեջբերումներ այդ գրքից.
️.. «Բացարձակապես անհրաժեշտ է, որ Հայաստանը արանքում քաղաքականապես և նյութականապես կործանվի.
▪️Սրանից հետևում է, որ հայերի հետ հրադադարի սովորական պայմանագրով պայմանավորված մեր նահանջը քննարկման առարկա չի կարող լինել։
Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պետք է ուղղված լինեն ոչ թե մեր Հայաստանից հեռանալուն ֊ այլ Եվրոպայի առջև խաղաղ երևալուն և հայրերին մոլորեցնելուն։
▪️Ներկայումս խիստ անհրաժեշտ է հայկական բանակի զորացրումը և զինամթերքի առգրավումը` դրանով իսկ կանխելով նրանց ռազմական կառուցվածքի վերականգնումը։
▪️Երկաթուղիները պահպանելու և մահմեդական բնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով, անհրաժեշտ է Հայաստանի ողջ տարածքում հաստատել մեր ռազմական վերահսկողությունը և այդպիսով վերահսկել նաև Թուրքիան Ադրբեջանը հետ կապող բոլոր ճանապարհները։
▪️Վերոնշյալ նպատակին պետք է հասնել թաքնված և փափուկ ձևով, ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ դրանից բխող գործողություններում։
Պայմանն այն է, որ այն հայության աչքում միշտ ներկայացվի որպես խաղաղ»:
Երեկ Պրահայում Էրդողանը պատասխանելով լրագրողի հարցին. «թե ներկայումս Հայաստանի հետ սահմանների բացման առաջ որն է ամենակարևոր արգելքը», ասեց. «Այն, ինչ արել ենք մինչ օրս, այսուհետ էլ նույն ենք անելու», պատմությունը կրկնվում է...
Այ, սենց հավատալով ինչ-որ մեկին դարեր ի վեր անտարբեր և լուռ լինելով հայոց պետականության նկատմամբ ցեղասպանվել և կործանվել ենք...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր