ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.05, EUR 411.29, RUB 6.53, GBP 478.17
0 °C, 0 °C ... +11 °C Վաղը`+11 °C
«Ադրբեջանը ստիպված է լինելու հետ քաշել իր զինուժը ՀՀ ինքնիշխան տարածքներից». Տարոն Չախոյան
13:57, 07.10.2022 | mamul.am
6808 | 3

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է. «Համաձայն Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած վարչապետ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Շառլ Միշելի ևԱլիևի քառակողմ հանդիպման արդյունքների հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Սա նշանակում է, որ Ադրբեջանը ստիպված է լինելու հետ քաշել իր զինուժը ՀՀ ինքնիշխան այն տարածքներից, որտեղ ապօրինի կերպով ներխուժել էր»։

Աղբյուրը` Տարոն Չախոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր