ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Սալիվանն անակնկալ այցով ժամանել է Կիև
23:12, 04.11.2022 | mamul.am
7164 | 0

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը չհայտարարված այցով ժամանել է Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ, գրում է Bloomberg-ը։

Ուկրաինայի մայրաքաղաք նրա այցի նպատակները չեն բացահայտվել, սակայն այցի ընթացքում Ջեյք Սալիվանը հաստատել է, որ Վաշինգթոնը շարունակում է տնտեսական և հումանիտար օգնություն ցուցաբերել Կիևին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր