Ուկրաինայի նախագահի աշխատակազմը կոչ է արել հարված հասցնել իրանական ձեռնարկություններին, որոնք արտադրում են անօդաչու թռչող սարքեր և Ռուսաստանին մատակարարվող այլ զինատեսակներ։ «Պետք է ոչ միայն պատժամիջոցներ կամ էմբարգո կիրառել, այլ՝ կոնկրետ հարվածներ հասցնել անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների արտադրությանը»,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է СТРАНА.ua-ն: |