ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Գյումրու շենքերից մեկում հայտնաբերվել է 2 տղամարդու դի
14:06, 24.11.2022 | mamul.am
3629 | 0

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 9/9 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները բացելով նշված շենքի 4-րդ հարկի բնակարանի տան դուռը, այնտեղ հայտնաբերել են տղամարդու 2 դի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ փրկարարները բացել են դուռը, տունն ամբողջովին եղել է ծխապատ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր