ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-2 °C, -2 °C ... +2 °C Վաղը`+3 °C
Փարիզը պատրաստ է աջակցել Փաշինյանի և Ալիևի բանակցություններին. Ֆրանսիայի ԱԳՆ
22:24, 25.11.2022 | mamul.am
3670 | 0

«Ֆրանսիան հավատարիմ է մնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններին աջակցելու հարցում»,- ասել է Ֆրանսիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը։

«Ֆրանսիան լիովին հավատարիմ է մնում Բրյուսելի, Պրահայի և Վաշինգթոնի հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելուն», - ճեպազրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին, թե արդյոք Ֆրանսիան մտադի՞ր է տարբերակներ առաջարկել Ալիև-Փաշինյան հանդիպման համար՝ նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր