ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-2 °C, -2 °C ... +1 °C Վաղը`0 °C
«Հիմա հասկացա՞ք՝ ինչու Երևանում չընդունեց գործը ձախողած ղարաբաղյան կլանի պարագլուխներից որևէ մեկին»․ Շիրինյան
16:24, 27.11.2022 | mamul.am
9527 | 3

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը գրել է. «Երբ Ադրբեջանի միջանցքացավով տառապող Գորիլլան Հայաստանից կամ նրա Վարչապետից այսպես կոչված «միջանցք» է պահանջում, ապա տվյալ անասունը այդ միջանցք կոչվածը իրականում իրեն միջանցք խոստացած Կրեմլի նացիոնալ-շովինիստ Պուտլեռից է պահանջում, որի տերը Պուտլեռ չէ։
Հիմա ձեզ համար պա՞րզ է, թե ինչու էր /և է/ նորագույն ֆաշիզմի պարագլուխը ձգտում ամեն գնով իշխանության բերել Հայաստանում ստորագույն ռևանշիստներին` լիկվիդացնելու համար ՀՀ որպես պետականություն։
Ուկրաինա ներխուժումը և ռսական դարչնագույն բանակի առաջին էշելոնների ջախջախումը այնտեղ, հայության ստվար զանգվածի վճռականությունը` ամեն գնով պաշտպանելու իր ընտրած իշխանությանը, փրկեցին Հայոց պետականությունը։ Էական դեր խաղաց նաև ՀՀ արտաքին բարեկամների սկզբունքային դիրքորոշումը։
Պուտլեռը ՔՑԵԼ է Գորիլլային։
Հիմա հասկացա՞ք, թե ինչու Պուտլեռը Երևանում չընդունեց գործը ձախողած ղարաբաղյան կլանի պարագլուխներից որևէ մեկին, որը դրանց վրա թքելուն համարժեք վերաբերմունք էր։
Հիմա գլխի՞ եք, թե ստորագրույն ինչ արարածներ են, այսպես կոչված՝ «Հայաստան» դաշինքից առնետավազքի մեջ»։

Աղբյուրը` Լևոն Շիրինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր