ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.65, EUR 431.46, RUB 5.73, GBP 490.25
-9 °C, -9 °C ... +4 °C Վաղը`+3 °C
«Գերությունից վերադարձած 17 զինծառայողներից 4-ին ՊՆ-ը ծառայության է ուղարկել». Ժաննա Ալեքսանյան
15:36, 29.11.2022 | mamul.am
1507 | 0

Այսօր «Մեդիա կենտրոն»-ում «Գերությունից վերադարձած զինվորները նորից զորակոչվում են. ծանր պատմություններ» թեմայով քննարկման ընթացքում մանրամասներ է ներկայացրել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը. «Սեպտեմբերի մարտերի ընթացքում գերեվարված և հոկտեմբերի 4-ին հայրենադարձված 17 զինծառայողներից առնվազն 4-ին ՊՆ-ն արդեն ծառայության է ուղարկել։ Երեքին անցած շաբաթ ազատել են զինվորական ծառայությունից։ Ըստ ՊՆ տվյալների՝ մնացածը, այսպես ասած, բուժում են ստանում, ուղղակի չափանզացված է բուժում ստանալը. քնաբեր են ինչ-որ տալիս հոսպիտալում։ Ուզում եմ նշել մասնավորապես նորից բանակ զորակոչված մի տղայի մասին, որը շատ ծանր հոգեբանական վիճակում էր, երբ ադրբեջանցիները նրանց տանում էին. ճանապարհին նրա ջերմությունն էր բարձրացել, նա շարունակ ընկնում էր, չէր հասցնում զինվորների հետ գնալ, և ադրբեջանցիները փորձել են նրան գնդակահարել, քանի որ ինքը խանգարել է, իրենց ուզած արագությամբ չի գնացել, մի կերպ կարողացել են մեր զինվորներով հարթել այդ իրավիճակը, և այդ տղան հենց հիմա զորակոչվել է, ծառայում է բանակում, նա իր ընտանիքին չի պատմել իր հոգեբանական խնդիրների մասին։ Ինչքա՞ն պետք է բացատրես ՊՆ-ին, որ այս մարդիկ վերականգնողական բուժում պետք է ստանան։ Սա անտանելի է, ես ողջունում եմ, որ ՊՆ-ն երեք հոգու գոնե ազատել է զինվորական ծառայությունից, բայց խնդրում եմ, որ ուշադիր լինեք մյուսների նկատմամբ, նրանք շատ ծանր օրեր են անցկացրել»։

«Գերությունից վերադարձած 17 զինծառայողներից 4-ին ՊՆ-ը ծառայության է ուղարկել». Ժաննա Ալեքսանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր