Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգանքով եմ վերաբերվում մանդատ դնող պատգամավորների որոշմանը։ Լավ է, որ մանդատը չեն օգտագործում իշխանությունների հետ պայմանվորվածություն ձեռք բերելու համար, բայց այս գործընթացը մի կարևոր խնդրի մասին է խոսում՝ Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ գոնե 5 տարվա գործողությունների պլան չունի»: |