ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+1 °C, 0 °C ... +1 °C Վաղը`+2 °C
«Իմ տեղեկություններով՝ Ռուբեն Վարդանյանը գնել է «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի մի մասը». Ժիրայր Սեֆիլյան
17:18, 30.11.2022 | mamul.am
2542 | 1

ԱԺԲ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հատված ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցից. «Տեղեկություն ունեմ, որ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ գործուղման օրերին Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունում տեղի է ունեցել բաժնեմասերի առուվաճառք, և Ռուբեն Վարդանյանը որոշ մասնաբաժին է ձեռք բերել:

Հետաքրքրքիր է, որ այս մարդը գնում է Արցախ, դառնում պետնախարար, զուգահեռաբար, այնպիսի ծրագրի փայաբաժին ձեռք բերում, որը կոչված է թունավորելու մեր երկիրը: Բայց ես վստահ եմ, որ այս անգամ ևս Ամուլսարի հանքի շահագործում թույլ չենք տալու: Այս տեղեկությունը դնում եմ շրջանառության մեջ, որպեսզի մարդիկ իմանան, թե իրականում ում հետ գործ ունեն:

Ինչպե՞ս կարող է սրտացավ մարդը մասնակից դառնալ իր հայրենիքը անապատացնելու, ժողովրդին տեղահանելու և թունավորելու ծրագրին: Ու ընդհանրապես, ինչպե՞ս կարող է այդ մարդն օգուտ տալ հայ ժողովրդին»:

«Իմ տեղեկություններով՝ Ռուբեն Վարդանյանը գնել է «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի մի մասը». Ժիրայր Սեֆիլյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր