Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել 4 անձի, ովքեր կասկածվում են Իսրայելի հետ համագործակցելու մեջ, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։ Տեղեկությունների համաձայն՝ մահապատժի դատապարտվածները մեղավոր են ճանաչվել Իսրայելի արտաքին հետախուզության՝ «Մոսադ»-ի հետ համագործակցելու համար։ Եվս 3-ը դատապարտվել են 5-10 տարվա ազատազրկման։ |