ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+1 °C, 0 °C ... +4 °C Վաղը`+3 °C
«Սատարելով Նիկոլին՝ դուք սատարում եք Ալիևին». Տիգրան Վարդանյան
23:54, 30.11.2022 | mamul.am
2151 | 0

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը գրում է. «Ջերմուկի մեր հայրենակիցներ, նախկիններին չեք սիրում` հարց չկա, բայց գոնե Ձեր երկիրը սիրեք, ձեր ապագայի համար կռիվ արեք, Նիկոլի ու ՔՊ-ի դեմ դուրս եկեք: Նախկինների օրոք դուք մտածում էիք ինչպե՞ս վերանորոգեք ու կահավորեք ձեր տունն ու ավտոտնակը: Քչից-շատից անում էիք, իսկ հիմա մտածում եք, թե ինչպե՞ս վերանորոգեք ու կահավորեք ձեր ապաստարանները, որովհետև թշնամին շատ մոտ է` հենց ձեր կողքն է, իսկ քանիսը չունեն ապաստարան` Աստված գիտի: Սատարելով Նիկոլին՝ դուք սատարում եք Ալիևին ու իր հայատյաց բանակին: Սատարելով Նիկոլին դուք ձեր ունեցվածքը, ձեր տարիներով ու ձեր քրտինքով ստեղծածն եք տալիս թշնամուն: Սատարելով Նիկոլին դուք սպանում եք ձեր ու ձեր երեխաների ապագան: Վստահ եմ, որ դա չէ ձեր ուզածը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր