Բանակցային երկու գործընթաց կա, որտեղ քննարկվում է ՀՀ-ի և Արցախի հարցը՝ Եվրոպական և Ռուսաստանի միջնորդություն, երկու բանակցային հարթակներն էլ փակուղում են: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպման չեղարկման խնդրին: Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների մի մասի մանդատները դնելու որոշմանը և շրջանառվող այն լուրերին, որ հնարավոր է՝ ճնշումներ են եղել իշխանության կողմից, խմբակցության ղեկավարը նշեց, որ իշխանության կողմից ճնշումները միշտ են եղել, հիմա էլ ճնշումներ կան Հանրապետական կուսակցության անդամների վրա՝ մեղադրանքներ, հարցաքննություններ և այլն, բայց դա պատճառ չէ, որ մանդատները վայր դնեն: Մանրամասները՝ տեսանյութում: |