ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+1 °C, 0 °C ... +1 °C Վաղը`+2 °C
«Հակառակ պրոցեսն է տեղի ունեցել». ՀՀ փոխոստիկանապետ
16:12, 02.12.2022 | mamul.am
3263 | 1

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է հայտնել Լոռու մարզում պարեկների կողմից քաղաքացիների, այդ թվում՝ անչափահասին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ․ «Տեսակետները, որ՝ իբր պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերևույթ չեն համապատասխանում իրականությանը. հարուցվել է քրեական վարույթ, որի արդյունքում բոլոր հանգամանքները պարզ կլինեն։ Ավելին ասեմ՝ նույնիսկ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել, քաղաքացիների կողմից են եղել ոչ օրինաչափ գործողություններ, իսկ դուք գիտե՞ք պարեկները վնասվածք ստացել են, թե՞ ոչ։ Միջադեպի պատճառը եղել է, որ ավտոմեքենան վարել են կոպիտ խախտումներով, պարեկային ծառայողները փորձել են կանգնեցնել, որի արդյունքում միջադեպը տեղի է ունեցել։ Երկու տուժած պարեկ կա, տեսագրությունները եթե դիտեք, կտեսնեք, որ քաղաքացիներն են մետաղական ձողերով վնասվածքներ հասցնում պարեկային ծառայողներին»,- ասել է նա։

«Հակառակ պրոցեսն է տեղի ունեցել». ՀՀ փոխոստիկանապետ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր