ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ֆրանսիացի պատգամավորներն ընդունել են Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությանը
21:54, 06.12.2022 | mamul.am
2395 | 0

Ֆրանսիայի սենատում ընդունել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն:

«Սենատում Արցախի ճանաչմանը և Հայաստանին աջակցություն տրամադրելուն կողմ քվեարկելուց հետո, մեծ պատիվ ենք ունեցել ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ պարոն Արայիկ Հարությունյանին»,- գրել է Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր