ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -1 °C ... +4 °C Վաղը`+3 °C
«Ուզում ես իմանալ ժողովրդի տրամադրության մասին՝ զրուցիր վարորդների հետ»․ Արթուր Թովմասյան
03:18, 08.12.2022 | mamul.am
2955 | 0

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Եթե ուզում ես իմանալ Հայաստանի քաղաքականության և ժողովրդի տրամադրության անցուդարձը, պետք է օգտվես տաքսիից կամ քաղ. տրանսպորտից, և զրուցես տաքսու վարորդների հետ՝ նրանք ամենաճիշտ ինդիկատորն են համարվում ժողովրդի դժգոհության:
Այսօր Երևանում և Աբովյան քաղաքում օգտվեցի տաքսու ծառայություններից (4 տարբեր վարորդներ), հուրախություն ինձ, վարորդները դարձել են ադեկվատ, զրուցելիս բոլոր 4 վարորդներն էլ, մեղմ ասած, անդրադարձան նիկոլի կերպարին: Ինձ համար ցավը նրանում էր, որ զգում էի նրանց ձայնի մեջ սեփական մեղավորությունն ու մեղայակամ ինտոնացիա, բայց նրանց մոտ չարությունն այնքան էր լցվել, որ նրանք էլ կարմիր գծերը հատելով (ինչպես նիկոլը) ամենավերջին բառերով հայհոյում էին թե՛ նիկոլին, թե՛ նրա ընտանիքի բոլոր անդամներին, ընդհուպ նրա չծնվաց թոռներին ու ծոռներին:
Ամենացավալին ինձ համար այն էր, որ վարորդների համար կարևորը ոչ թե Հայաստանի և Արցախի պետության խնդիրներն էին, այլ սեփական պրոբլեմները՝ սկսած տուգանքներից (արագաչափ, կարմիր գիծ), որ խաբել էր նիկոլը, վերջացրած ամենօրյա կենցաղային և բանկային հարցերը (վարկեր, որը նիկոլը նույնպես խոսք էր տվել զրոյացնել ու կրկին խաբել էր):
Անկեղծ ասեմ, մեր ժողովուրդը շատ մեղք է, ով հասավ՝ «գլուխը խուզեց»՝ նրան թողնելով սեփական պրոբլեմների հետ մենակ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր