ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+4 °C, 0 °C ... +4 °C Վաղը`0 °C
«Եթե պարտվող կողմը խաղաղության պայմանագիր է ստորագրում, դրանից բխում են հետևանքներ». Մենուա Սողոմոնյան
14:00, 08.12.2022 | mamul.am
1587 | 0

5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը 168TV-ի եթերում անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին՝ նշել է․ «Խաղաղության պայմանագրեր հիմա չեն ստորագրվում, այդ պրակտիկան այլևս չի աշխատում, դրանք կնքվում էին նախկինում, երբ պատերազմն արտաքին քաղաքականության իրականացման լեգիտիմ միջոց էր, իսկ հիմա այն համարվում է ոչ լեգիտիմ միջոց, ռազմական հանցագործություն: Եթե պարտվող կողմը խաղաղության պայմանագիր է ստորագրում, դրանից բխում են շատ հետևանքներ. այդ պարագայում ռազմական հանցագործ ճանաչվելու է ոչ թե Ադրբեջանը, այլ մենք՝ իրենից բխող բոլոր հետևանքներով»:

«Եթե պարտվող կողմը խաղաղության պայմանագիր է ստորագրում, դրանից բխում են հետևանքներ». Մենուա Սողոմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր