ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում անդրադարձել է այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը փորձում է հերքել Վաշինգթոնում ձեռք բերված համաձայնությունը․ «Ինձ երբեմն թվում է՝ կան բաներ, որոնք հնարավոր չի հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան. բանակցությունները, որ ընթացել են, սենյակում միայն հայկական կողմը չի եղել, ամերիկյան կողմն էլ է եղել, կա արձանագրություն դրա մասին, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ է, և ես զարմանում եմ, որ հերքվում են փաստված բաները: Բնականաբար մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի հասկանանք, թե որն է այն մեխանիզմը, որի շրջանականերում պայմաններ ենք ստեղծելու, որպեսզի ԼՂ և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա»,- ասել է Գրիգորյանը։ |