ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանի ցանկացած գործողություն միտված է լինելու Արցախը հայաթափելուն». Հակոբ Հակոբյան
13:24, 10.12.2022 | mamul.am
4047 | 0

Ինչպես հայտնել էինք, Ստեփանակերտում տեղի է ունենում «Լույս թունելի վերջում» հարթակի երրորդ քննարկումը՝ «Դեկտեմբերի 10. կամքի, կյանքի, հաղթանակի խորհուրդ» խորագրի ներքո: Քիչ առաջ ելույթ ունեցավ Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը՝ նշելով, որ Արցախում ապրողների համար պարզ է, որ ցանկացած ժամանակ կարող է սկսվել ռազմական լայնածավալ գործողություն. «Իհարկե, նաև հասկանում ենք, որ սահմանային էսկալացիա, դիվերսիոն որևիցե գործողություններ դեռևս չեն նշանակում, որ հենց էդ պահին սկսվեցին լայնածավալ գործողություններ: Մեզ համար պարզ է, որ Ադրբեջանի իշխանություններն անելու են ամեն ինչ, որպեսզի Արցախի Հանրապետությունում ապրող հայ բնակիչները գտնվեն բարոյահոգեբանական ամենաստորին մակարդակի վրա, կորցնեն դիմադրողականությունն ու լքեն Արցախը: Իրենց ցանկացած գործողություն միտված է լինելու Արցախը հայաթափելուն»:

«Ադրբեջանի ցանկացած գործողություն միտված է լինելու Արցախը հայաթափելուն». Հակոբ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր