ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Մեզ պարտադրվելո՞ւ է հայ իրականության հետ կապ չունեցող, ինչ-որ փոքրամասնությունների քարոզ»․ Գեղամ Նազարյան
14:30, 20.12.2022 | mamul.am
4448 | 1

ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին 2021-2027 թվականի ՀՀ մասնակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին հարցրեց. «Դուք նշեցիք, որ որոշակի՝ բավականին մեծ գումար մուծելուց հետո ստանալու եք ավելի մեծ գումարներ ինչ-որ մշակութային ծրագրեր իրականացնելու համար. այս բարդ իրավիճակում, երբ աշխարհում տարածում է գտնում կասկածելի մշակույթը, արդյո՞ք մեզ պարտադրվելու են ինչ-ինչ տարրեր, որոնք մեղմ ասած հայ իրականության հետ որևէ կապ չունեն, այսինքն՝ ինչ-որ փոքրամասնությունների քարոզ, ինչ-որ անհասկանալի մշակույթների ներդրում։ Դուք ազա՞տ եք լինելու ընտրել՝ ինչ եք անելու, թե՞ ձեզ պարտադրելու են, որ այս-այս մշակութային ծրագրերն իրականացնելու համար ծախսեք այդ գումարները»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալն արձագանքեց. «Թե որն է կասկածելի մշակույթ, կարծում եմ՝ շատ սուբյեկտիվ ընկալման տիրույթում է։ Խոսքը վերաբերում է մշակույթի ոլորտի լայն առումով զարգացմանը, ընտրությունը կատարելու է եվրոպական կողմը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր