ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Պուտինը պարգևատրել է Մարգարիտա Սիմոնյանին
19:06, 20.12.2022 | mamul.am
7510 | 0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Եկատերինյան սրահում անցկացրել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պետական ​​մրցանակների հանձնման արարողությունը։ Արարողության ընթացքում Պատվո շքանշան է շնորհվել «Россия Сегодня» ամսագրի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Սիմոնյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահին Դոնբասի բնակիչների «պաշտպանության» համար, ինչպես նաև խոստանում է «օգնել սպանել մարդակերներին»։

«Շնորհակալ եմ, որ ցավով, արյունով պոկեցիք մեր ժողովրդին այս մարդակերների արյունոտ բերանից, որ որոշեցիք դա։ Մենք կօգնենք դրան՝ ոչնչացնելով մարդակերներին այնքան, որքան դուք մեզնից կպահանջեք։ Ես ծառայում եմ Ռուսաստանին»,- ասել է Սիմոնյանը:

Պուտինը պարգևատրել է Մարգարիտա Սիմոնյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր