ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Բավական է. ժամանակն է վճռական քայլեր ձեռնարկելու». Կարեն Ավանեսյան
21:48, 20.12.2022 | mamul.am
5858 | 0

Խորհրդային և ռուսական էստրադային արտիստ, կինոդերասան, հումորիստ Կարեն Ավանեսյանը սոցցացի իր էջում խոսել է Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախում տիրող իրավիճակի մասին. «Հայաստանը Արցախի հետ կապող միակ ճանապարհն արդեն մի քանի օր է, ինչ արգելափակված է։ Եվ այս ամբողջ ընթացքում այս փոքրիկ հանրապետության ավելի քան 120.000 բնակիչ, այդ թվում՝ 30.000 երեխա, նստած են առանց լույսի և դեղորայքի։

Մարդիկ մահանում են հիվանդանոցներում։ Չեմ կարող լռել։ Եվ ես ուզում եմ դիմել աշխարհի բոլոր կազմակերպություններին, որոնք կարող են կարգի բերել և կասեցնել այս մարդասիրական աղետը, որը կազմակերպել են ադրբեջանցի «բնապահպանները» աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր անկյունում։
Եվ բավական է արդեն «մտահոգություն» ու «անհանգստություն» արտահայտել։ Ժամանակն է վճռական քայլեր ձեռնարկելու»,- գրել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր