ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
ԱԺ-ում հերթական հրաժարականն է սպասվում. Էդուարդ Աղաջանյանը որոշում ունի. «Ժողովուրդ»
09:42, 21.12.2022 | mamul.am
6806 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում հերթական հրաժարականն է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ցանկանում է հրաժարական տալ ու լքել հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ երեկվա՝ դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստի մեկնարկից առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցության նիստ է արել, ինչի ժամանակ էլ հենց Աղաջանյանը հայտնել է իր մտադրության մասին:

Աղաջանյանը թիմակիցներին փոխանցել է, որ, իր փոխարեն, հանձնաժողովի ավելի լավ նախագահ կարող են գտնել: Թերևս չի սխալվում Աղաջանյանը, քանի որ նախկին դիջեյը չէր կարող խորհրդարանի կարևորագույն հանձնաժողովը ղեկավարել: Իհարկե, փորձեցինք նաև Աղաջանյանի տեսակետը լսել:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից մեզ ասացին, որ մեր՝ նաև Աղաջանյանի տեսակետը լսելու խնդրանքը կփոխանցեն վերջինիս, ՔՊ-ական պատգամավորը, սակայն, երեկ՝ ամբողջ օրվա ընթացքում, մեզ հետ կապ չհաստատեց»:

Ամբողջական հոդվածը՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր