ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Լաչինի միջանցքի անհապաղ բացման վերաբերյալ միանշանակ միջազգային կոնսենսուս կա». Միրզոյան
11:18, 21.12.2022 | mamul.am
4695 | 1

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառումներ է կատարել, որտեղ անդրադարձել է երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինի միջանցքի փակման հարցով քննարկումներին։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա քննարկումը հստակորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային ուժեղ և միանշանակ կոնսենսուսի մասին։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և ապահով կապը պետք է վերականգնվի»:

«Հայաստանը գնահատում է ՄԱԿ ԱԽ անդամների արդար և սկզբունքային դիրքորոշումը»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր