ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Ռուսաստանի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ նիստում գնահատում եմ բացասական»․ Ալեն Սիմոնյան
14:06, 21.12.2022 | mamul.am
7022 | 0

«ՄԱԿ ԱԽ նիստում Ռուսաստանի ելույթը գնահատում եմ բացասական, համարում եմ, որ դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր հնչել հայտարարությունը։ Դա արեցին երկրներ, որոնք ընդհանրապես Հայաստանի հետ սերտ կապեր չունեն»,- Խորհրդարանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կարծում եմ՝ ՌԴ-ն կա՛մ չի կարողանում, կա՛մ չի ուզում, կա՛մ, միևնույն ժամանակ, և՛ չի կարողանում, և՛ չի ուզում։ Համենայնդեպս, ես զարմացած չեմ, այս վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է՝ Ռուսաստանի կողմից նման ձևով հնչի գնահատականը»,- ասաց Ա. Սիմոնյանը՝ հավելելով. «Այսինքն՝ իրենք այդ ձևով ուզում են իրենց պատասխանատվությունը նվազեցնել միգուցե»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր