ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ադրբեջանցի «բնապահպանները» թույլ չեն տվել ռուս խաղաղապահների ավտոշարասյանն անցնել
22:54, 21.12.2022 | mamul.am
6688 | 2

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Twitter-ի իր էջում՝ ներկայացնելով, թե ինչպես են ադրբեջանցիները հրաժարվում ճանապարհ տալ ռուս խաղաղապահների ավտոշարասյանը։
«Ռուս խաղաղապահը դիմում է այսպես կոչված ադրբեջանցի «բնապահպաններին»՝ ռուս խաղաղապահների ավտոշարասյան անցման համար Լաչինի միջանցքում ճանապարհը բացելու խնդրանքով։

Մերժում ստանալով՝ նա հրամայում է ավտոշարասյանը ետ դառնալ և հեռանալ։
Ադրբեջանական կեղծ նարատիվի հերթական ապացույցը»,- գրել է Ստեփանյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր