ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Ադրբեջանական կողմն առաջ է քաշում Արցախի համար անընդունելի պահանջներ». Արայիկ Հարությունյան
15:49, 24.12.2022 | mamul.am
8587 | 0

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպել է պետական կառույցների և մի շարք մասնավոր ընկերությունների պատասխանատուների հետ:
Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱՀ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Նախագահ Հարությունյանը նշել է, որ դեկտեմբերի 3-ից ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակն օգտագործելով առաջ է քաշում Արցախի Հանրապետության համար անընդունելի պահանջներ: Ըստ նախագահի՝ հերթական մարտահրավերին դիմակայելու համար անհրաժեշտ է ժողովրդի և քաղաքական դաշտի միասնականությունը:
Հանդիպման ընթացքում հայտարարվել է դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում հանրահավաք անցկացնելու նախաձեռնության մասին, որով պիտի ևս մեկ անգամ հաստատվի Արցախի ժողովրդի՝ սեփական երկրում ապրելու վճռականությունը: Այս մասին հատնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր