ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Թուրքիայի ափերի մոտ բեռնատար նավ է պայթել
19:18, 25.12.2022 | mamul.am
8990 | 0

Al Hadat հեռուստաընկերությունը կիրակի օրը հայտնել է, որ Թուրքիայի ափերի մոտ՝ Սև ծովում, բեռնատար նավի վրա պայթյուն է տեղի ունեցել։

Նավը շարժվել է Պանամայի դրոշի ներքո՝ Տրապիզոնի նավահանգստում ածուխ բեռնելու համար։ Պայթյունի պատճառը կարող էր լինել գազի արտահոսքը։

Միջադեպից հետո 16 մարդու հաջողվել է փրկել, վիրավորները հոսպիտալացվել են։ Բայց նավի նավապետը կորել է, նրան փնտրում են։

Հեռուստաալիքը հայտնել է նաև, որ անձնակազմի կազմում ընդգրկված են Եգիպտոսի, Ալբանիայի, Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր