ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+22 °C
Նիդեռլանդներն այլևս ապաստան չի տա զորահավաքից խուսափող ռուսներին
20:36, 29.12.2022 | mamul.am
7361 | 0

Ռուսներն, ովքեր ժամանել են Նիդեռլանդներ՝ փորձելով խուսափել մասնակի զորահավաքից, այլևս ավտոմատ կերպով ապաստան ստանալու իրավունք չեն ունենա, հայտարարել է Նիդեռլանդների ներգաղթի և հպատակագրման ծառայությունը: Հոկտեմբերին Նիդեռլանդների իշխանությունները հայտարարել են, որ մասնակի զորահավաքի ենթակա ՌԴ քաղաքացիներին ավտոմատ կերպով ապաստան կտրվի երկրում։
Որոշումն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 29-ից:
Նիդեռլանդները նաև նշել է, որ ապաստան չի տրամադրի նոր ժամանած ռուսներին, ովքեր պնդում են, թե վախենում են ապագա զորահավաքից։ Դա պայմանավորված է նրանով, որ «Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է զորահավաքի ավարտի մասին և հանձնարարել զորամասերին հոկտեմբերի 31-ից դադարեցնել զորահավաքային աշխատանքները», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր