ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ադրբեջանը միտումնավոր կաթվածահար է անում կենսական նշանակության ենթակառուցվածքները․ ԱՀ ՄԻՊ
22:06, 12.01.2023 | mamul.am
4581 | 0

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է տարածել․ «ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրած փաստերի՝ հունվարի 12֊ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Շուշիի հատվածում (շրջափակման վայր) դիտավորյալ կտրել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ եկող հաղորդակցության լարերը՝ Արցախի ամբողջ տարածքում խաթարելով հեռահաղորդակցության և ֆիքսված համացանցի հասանելիությունը։
Օգտվելով այն հանգամանքից, որ դեպի Արցախ եկող ենթակառուցվածքներն անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ադրբեջանական կողմը միտումնավոր կաթվածահար է անում կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը, որի վառ ապացույցն է գազամատակարարման խաթարումները (2022 թ․ մարտ, 2022 դեկտեմբեր), էլեկտրական բարձրավոլտ լարերի վերականգնմանը հունվարի 9-ից խոչընդոտելը, Արցախի տարածքում համացանցի և բջջային կապի պարբերական խաթարումները։
Արցախի ամբողջական շրջափակման պայմաններում ենթակառաուցվածքային ահաբեկման այս մեթոդը նպատակ է հետապնդում Արցախի խաղաղ բնակչությանը ենթարկելու հավելյալ տառապանքների և մարդկային անտանելի պայմաններ ստեղծելու Արցախում։
Ադրբեջանի վարքագիծը անարգանք է մարդու իրավունքների օրակարգի, մարդասիրական արժեքների և քաղաքակրթության նկատմամբ։ Պետություններն ու միջազգային կառույցները և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ և ՖՐԱՆՍԻԱՆ պարտավոր են վերջ դնելու ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր