ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
Իրանը հայտարարել է Ռուսաստանից կործանիչներ գնելու մասին
17:30, 15.01.2023 | mamul.am
7172 | 0

Իրանը Ռուսաստանից Սու-35 կործանիչներ է գնել. օդանավի մատակարարումն սպասվում է գարնանը, տեղական լրատվամիջոցներին ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Շահրիյար Հեյդարին։

Հեյդարին ասել է, որ Իրանը նաև այլ զինտեխնիկա է պատվիրել Ռուսաստանին, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռային համակարգեր և ուղղաթիռներ, որոնց մեծ մասը շուտով կստանա։

2022 թվականի դեկտեմբերին Իրան ռուսական Սու-35 ինքնաթիռների ծրագրված մատակարարման մասին հայտնել է իսրայելական i24news հեռուստաալիքը՝ հղում անելով արևմտյան աղբյուրներին։ Հեռուստաալիքի տվյալներով, ըստ ամենայնի, խոսքը գնում է 24 Սու-35 կործանիչների մատակարարման մասին, որոնք ի սկզբանե արտադրվել են ռուսական կողմից Եգիպտոսի համար՝ ԱՄՆ-ի կողմից խափանված գործարքի շրջանակներում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր