Yeti Airlines-ի ներկայացուցիչ Պեմբա Շերպան հայտնել է, որ Պոխարայում ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 72 մարդիկ: Հայտնի է նաև, որ ինքնաթիռում գտնվել է Ռուսաստանի չորս քաղաքացի։ Նեպալում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ նրանք բոլորը մահացել են։ Զոհվածների հարազատները կստանան անհրաժեշտ օգնություն։ Ինքնաթիռի կործանման պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը, հայտնում է MyRepublica տեղական հրատարակությունը՝ վկայակոչելով Քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցչին։
|