ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ընտանիքի մտերիմը հայտնել է, որ Կիկաբիձեն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ ընտանեկան ողբերգությունից
19:54, 15.01.2023 | mamul.am
17963 | 0

Երգչուհի Օլգա Զարուբինան պատմել է, որ Վախթանգ Կիկաբիձեի ինքնազգացողությունը վատացել է կնոջ՝ Իրինա Կեբաձեի մահվան պատճառով։ MK-ին տված մեկնաբանությունում նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ արտիստը կորցրել է կնոջը, ում հետ ապրել է մոտ 60 տարի։

«Տղամարդու համար շատ դժվար է վերապրել սիրելիի հեռանալը,- ասել է երգչուհին,- Վախթանգը ծանր սթրես ապրեց իր կնոջ մահվան պատճառով։ Որովհետև նա աներևակայելիորեն սիրում էր նրան: Ես վստահ գիտեմ այս մասին, քանի որ ես ինքս տեսել եմ նրանց հարգալից վերաբերմունքը միմյանց նկատմամբ։

Զույգը երկու երեխա է մեծացրել՝ որդեգրած դուստր Մարինա Սագարաձեին (1956թ.) և որդի Կոնստանտին Կիկաբիձեին (1966թ.):

Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 15-ին 84 տարեկանում հիվանդությունից մահացել է խորհրդային և վրացի երգիչ, դերասան և ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեն։ Հեռուստադիտողին նա հայտնի է «Միմինո», «Մի լացիր», «Վերիյսկի թաղամասի մեղեդին» և այլ ֆիլմերում ունեցած դերերով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր