Հունվարի 26-ին ԵԽ խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Առաջընթացը Վեհաժողովի մոնիթորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը: Քվեարկությամբ ընդունվեցին բանաձևում հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ։ Տեղեկությունը հրապարակվել է «Հայաստանը Եվրոպայի խորհրդում» ֆեյսբուքյան էջում։ |